Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը մեկնել է Մոլդովա․ Քիշնևում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի 5-ակողմ հանդիպումը

Վարչապետը մեկնել է Մոլդովա․ Քիշնևում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի 5-ակողմ հանդիպումը
Տարածաշրջան
15:15, 31 май 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:
 
Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
 
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: