Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկել ենք անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր․ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Քննարկել ենք անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր․ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Պաշտոնական
14:09, 05 декабрь 2023
Դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Քննարկել ենք անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: 

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում վերահաստատել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը: