Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Պաշտոնական
18:28, 08 ноябрь 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Զրուցակցիս հետ ուղենշել ենք անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները: