Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում ենք երկկողմ համագործակցություն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Ակնկալում ենք երկկողմ համագործակցություն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին
Պաշտոնական
11:06, 13 декабрь 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Շնորհավորանքներս, Դոնալդ Տուսկ՝ Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցություն, ինչպես նաև` սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է ՀՀ վարչապետը։

Լեհաստանի սեյմի պատգամավորները երեկ՝ դեկտեմբերի 11-ին կայացած նիստում, երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։ Ավելի վաղ Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկիի կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։

Նշվում է, որ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։ Առաջիկայում Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։