Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները
Պաշտոնական
23:27, 12 апрель 2024
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր N զորամասի զինծառայողներին տեղափոխած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`

Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

«ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: