Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն հայտնել է երեկ զոհված զինծառայողների անունները

ՊՆ-ն հայտնել է երեկ զոհված զինծառայողների անունները
Հայաստան
17:11, 29 сентябрь 2022
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝
փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին» ,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: