Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ 3 զինծառայող

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ 3 զինծառայող
Հասարակություն
21:32, 25 март 2022
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։