Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում  իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ
Պաշտոնական
15:23, 23 март 2022
Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուկրաինայում  իրավիճակով պայմանավորված՝  ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել  է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ,  բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝  ապահովել  է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: 

Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան: 

Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից: