Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Պաշտոնական
17:09, 19 апрель 2022
Մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի օրակարգը բավական հագեցած է: Նա ընդգծել է, որ նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք կհամալրեն երկկողմ բազան:

«Այսօր մեր ուշադրության կենտրոնում են լինելու առաջին հերթին անվտանգային հարցեր, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ: Խնդիրներ դեռ շատ կան, համաձայն եմ»,- ասել է ՌԴ նախագահը:

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր ունի Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:

«Կուզեի ընդգծել Ձեր բացառիկ դերը 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,- իր խոսքում ընդգծել է Փաշինյանը: