Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակի կարգավորուման հարցը. Կրեմլ

Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակի կարգավորուման հարցը. Կրեմլ
Միջազգային
16:43, 18 апрель 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։