Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով
Պաշտոնական
10:13, 24 ноябрь 2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝
• Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանըփոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանըփոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:
• Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանըփոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին: