Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Օրդուխանյանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

Արշակ Օրդուխանյանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից
Պաշտոնական
13:00, 05 январь 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Արշակ Օրդուխանյանին ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Օրդուխանյանն այս պաշտոնում նշանակվել էր դեռ 2021-ի նոյեմբերի 4-ին։