Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին
Պաշտոնական
17:06, 21 февраль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկինվարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ:
 
Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի միջանցքի փակլինելու հետևանքով չեն  կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, տեղում գնահատել իրավիճակը:

Այս համատեքստում, կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական ևէներգետիկ ճգնաժամը հաղթահարելու  նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: