Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահի հետ
Պաշտոնական
11:01, 17 ноябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: 
 
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին: 
 
Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: