Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի և Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի և Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը
Պաշտոնական
14:13, 03 май 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:
 
Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
 
Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում: Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ  կատարած այցից:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: