Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
Պաշտոնական
17:00, 03 май 2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական Մարմարա օրաթերթը Թվիթերի իր էջում, Ալեն Սիմոնյանը հանդիպելու է նաև Թուրքիայի խորհրդարարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին։