Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ

Պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ
Պաշտոնական
13:48, 10 май 2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2023 թվականի փետրվարի 16-ին։