Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեռ պաշտոնապես չի հայտնել իր հրաժարականի մասին. Ո՞վ է Արցախի խորհրդարանի նոր ղեկավարի հավանական թեկնածուն

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեռ պաշտոնապես չի հայտնել իր հրաժարականի մասին. Ո՞վ է Արցախի խորհրդարանի նոր ղեկավարի հավանական թեկնածուն
Պաշտոնական
17:15, 26 июль 2023
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին լուրը, որը քիչ առաջ տարածվել է ԶԼՄ-ներում, Արցախի ԱԺ-ն առայժմ չի հաստատում։ «Առայժմ պաշտոնական որևէ հայտարարություն չկա»,- civic.am-ին հայտնեցին Արցախի ԱԺ-ից։ Արցախի մեր աղբյուրներից ճշտեցինք, որ թեև այս պահին Թովմասյանը հրաժարական չի ներկայացրել, սակայն առաջիկայում սպասվում է։ Պատճառը, ինչպես մեր աղբյուրը հայտնեց, նախևառաջ Թովմասյանի առողջական վիճակն է, կան նաև այլ պատճառներ, որոնց մասին ճիշտ է, որ ինքը հայտնի իր հրաժարականի դիմումի մեջ։ 

ԶԼՄ-ները գրել էին, թե Արցախի խորհրդարանի ղեկավարի հրաժարականի գլխավոր առիթը նախորդ շաբաթ ԱԺ նիստում նրա արած հայտարարությունն էր՝ «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի», բացի դրանից, նա սերտ կապեր ունի ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ և իր քայլերն անում է՝ լինելով վերջինիս քաղաքական ազդեցության տակ։ 

Նշենք, որ Սամվել Բաբայանը ԱՀ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության փաստացի ղեկավարն է։ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը 2020-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, որոշում կայացրեց դադարեցնել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը: Արթուր Թովմասյանը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» անդամ է։ Ըստ մեր աղբյուրի՝ որպես ԱԺ նախագահի հավանական թեկնածու քննարկվում է ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի անունը։