Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի հրաժարականի պահանջով հավաքներն արդեն չկան․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի հրաժարականի պահանջով հավաքներն արդեն չկան․ Արտակ Բեգլարյան
Հասարակություն
14:00, 01 июль 2021
«Արցախի նախագահի հրաժարականի պահանջով հավաքներն արդեն չկան»,- այս մասին ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իհարկե որոշակի ներքաղաքական լարվածություն կա, տարբեր հարցերի շուրջ կուտակված դժգոհություն կա, որոնք երբեմն կապ չունեն Արցախի իշխանությունների հետ, իհարկե ներսում էլ օբյեկտիվ պատճառներ կան, որոնք դժգոհություններ են առաջացնում»,- նշեց նա և  հավելեց, որ Արցախի նախագահի հրաժարականի քաղաքական պահանջը եղել է պատերազմից հետո քաղաքական ու հասարակական որոշ շրջանակների կողմից և Արցախի նախագահն իր ուղերձներում հստակ նշել է՝ երբ Արցախը պատրաստ լինի հաղթահարել ընտրությունների դժվարությունները՝ ինքը հրաժարական է տալու և դուրս է գալու քաղաքականությունից․ «Սա նշանակում է, որ Արցախը պետք է աստիճանաբար պատրաստվի ընտրություններին, և մենք պետք է երաշխավորենք, որ Սահմանադրական կարգի նկատմամբ ռիսկեր չլինեն։

Հրաժարականից հետո պետք է համոզված լինենք, որ կկարողանանք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, այսինքն ժողովրդի կողմից ընտրվեն գործադիր և օրենդիր մարմինները՝ նախագահն ու ԱԺ-ն»։