Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՊՆ

ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՊՆ
Պաշտոնական
14:02, 14 август 2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: