Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
13:04, 10 ноябрь 2022
Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը 
Վարչապետը նշեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ»: