Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նյու Յորքում Ղարիբաշվիլին ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակին, «Միջին միջանցքին» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմանն առնչվող հարցեր

Նյու Յորքում Ղարիբաշվիլին ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակին, «Միջին միջանցքին» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
13:15, 18 сентябрь 2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին ընդգծել է բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորման կարևորությունը։ Զրուցակիցներն ընդգծել են նաև «Միջին միջանցքի» կարևորությունը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը։