Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը

Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը
Քաղաքականություն
11:00, 18 февраль 2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. այս մասին հայտնի դարձավ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքից։

Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։