Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նման հանդիպում լինի՝ մենք հավելյալ կտեղեկացնենք. Կառավարության լրատվականը՝ Մյունխենում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Եթե նման հանդիպում լինի՝ մենք հավելյալ կտեղեկացնենք. Կառավարության լրատվականը՝ Մյունխենում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Պաշտոնական
17:39, 17 февраль 2023
Հայտնի է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնել Մյունխեն քաղաք։

Միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվ մամուլում տեղեկություններ են առավոտից շրջանառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում համաժողովի ընթացքում նախատեսված չէ։

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից Civic.am-ին հայտնեցին, որ հանդիպման դեպքում հավելյալ տեղեկատվություն կհաղորդվի։

Հիշեցնենք, որ վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։