Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս պրոպագանդիստ Գաբրիելյանովը կանխատեսում է, որ Մարությանը կդառնա քաղաքապետ․ Նրա խոսքով՝ ռուս ուժայինները գոհ են ընտրությունների արդյունքներից․«Հրապարակ»

Ռուս պրոպագանդիստ Գաբրիելյանովը կանխատեսում է, որ Մարությանը կդառնա քաղաքապետ․ Նրա խոսքով՝ ռուս ուժայինները գոհ են ընտրությունների արդյունքներից․«Հրապարակ»
Քաղաքականություն
11:01, 19 сентябрь 2023
Ռուսաստանաբնակ լրագրող եւ հայտնի հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը կանխատեսում է, որ Երեւանի քաղաքապետ է լինելու Հայկ Մարությանը։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունն այդքան ձայն հավաքեց եւ փաստացի մտավ հնգյակի մեջ։ 

- Վազգենի եղբոր շուրջ հավաքվել են ամենակարկառուն պրոթուրքականները։ 

- Եվ տարօրինակ չէ՞, որ այդքան ձայն ստացան։ 

- Կարծում եմ՝ հիմա միայն մեկ կարեւոր խնդիր կա՝ Փաշինյանի վերջը տալը։ Իսկ հայերը դավաճաններ միշտ էլ ունեցել են։  

- Ինչպե՞ս եք պատկերացնում «Փաշինյանի վերջը տալը», ենթադրենք՝ քաղաքապետ է դառնում Հայկոն։ 

- Քաղաքագլուխը ոչինչ չպետք է անի։ Նա միայն պետք է ապրի` պահպանելով օրենքը։   

- Ձեզ համար այս ընտրություններում եղա՞ն անակնկալներ։ 

- Միակ անակնկալն այն էր, որ Երեւանում այդքան շատ դավաճան կա։ 

- Իսկ փոքր մասնակցությունը, Դոգի ֆենոմենը․․․ Զարմանալի չէի՞ն։ 

- Ախր, դա ֆենոմեն չէ։ Նա հստակ հասկանում է, թե ինչ է ուզում ժողովուրդը։ 

- Իսկ ինչո՞ւ Մարությանն այդքան ձայն ստացավ։ 

- Նրան ժողովուրդը համարում է լավ տնտեսվարող։ 

- Բայց կան նաեւ հիասթափվածներ, թոհուբոհից հոգնածներ․․․ Նրանք ՔՊ ընտրած մոտ 75 հազարի մեջ շատ-շատ են։ 

- Մնացածը համակիրներն ու հոգնածներն են։ 

Հ․Գ․ Արամ Գաբրիելյանովը վստահեցնում է՝ Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չի կարողացել 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, եւ Կրեմլի այն թեւը, որը համոզում էր երկրի ղեկավարությանը, որ Փաշինյանը դեռ ուժեղ է, ամոթով մնաց, իսկ ռուս ուժայինները գոհ են։