Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է արել քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը

Քաղաքականություն
Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները կոչ են արել ԵՄ խորհրդին՝ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի հայտարարության մեջ. գրում է Factor.am-ը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այսօր Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը։ Շարունակվող հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,- ասվում է հայտարարությունում: