Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի ճանապարհը. ադրբեջանական լրատվամիջոց

ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի ճանապարհը. ադրբեջանական լրատվամիջոց
Տարածաշրջան
12:06, 21 декабрь 2022
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկելու Լաչինի միջանցքի շրջափակման հարցը:  

Ինչպես գրում է ադրբեջանական լրատվամիջոցը, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Հնդկաստանի ներկայացուցիչները հանդես են եկել «Լաչինի ճանապարհը անհապաղ ապաշրջափակելու կոչով»։

Միաժամանակ, ԱՄԷ ներկայացուցիչը «մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած լարվածության աճի առնչությամբ»՝ Բաքվին և Երևանին կոչ անելով «տարաձայնությունները լուծել խաղաղ դիվանագիտական ճանապարհով»։