Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. Արման Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. Արման Սարգսյան
Քաղաքականություն
12:44, 29 сентябрь 2023
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 

«Մենք շատ կցանկանայինք, որ Պաշտպանության բանակի զինծառայողները  ծառայության անցնեին ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձով, ռազմական գիտելիքներով կարող են օգուտ բերել երկրի Զինված ուժերին»,–ասել է Սարգսյանը։ 
Փոխնախարարը նշել է, որ ամեն ինչ կանեն նրանց այդպիսի հնարավորություն ընձեռելու համար: