Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սմարթֆոնների օգտագործումը արգելվելու է ոչ միայն մարտական հենակետերում, այլև զորամասերում. Արման Սարգսյան

Սմարթֆոնների օգտագործումը արգելվելու է ոչ միայն մարտական հենակետերում, այլև զորամասերում. Արման Սարգսյան
Հայաստան
13:13, 12 апрель 2023
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, պարզաբանեց, թե ծառայության կրման վայրերում ինչպիսի արգելքներ են սահմանվելու: 

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, վերջին շրջանում, ցավոք սրտի, ըստ մեղադրանքի, պետական դավաճանության դեպքեր կան, որ տեղորոշումը կամ լուսանկարներ են փոխանցվել զինծառայողների կողմից:
 
Ի պատասխան Արման Սահակյանը նշեց, որ ծառայություն իրականացնողների համար սմարթֆոնների օգտագործումը արգելվելու է ոչ միայն մարտական հենակետերում կամ դիրքերում, այլև զորամասերում: «Ընդհանրապես, այդ խելացի հեռախոս կոչվածները, որոնք ունեն ինտերնետ հասանելիություն, դրանց օգտագործմամբ թե տեղորոշման խնդիրն է լուծվում, թե նաև այդ ցանկալի դեպքերում ինֆորմացիայի տրամադրումը: Մենք բացառություն ենք սահմանել պաշտպանության նախարարին թույլ տալու այս կամ այն անհրաժեշտության պարագայում կիրառելու սմարթֆոն: Բայց սա միայն սմարթֆոններին չի վերաբերում, այլև այփադներին և այլնին»:

Ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, պաշտպանության փոխնախարարը տեղեկացրեց, որ կես ժամ առաջվա տվյալներով օպերատիվ վիճակը կայուն է: