Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները հոկտեմբերի 2-ի ժամը 12-ի դրությամբ գտնվել են Ստեփանակերտում»․ ՏԱՍՍ

«Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները հոկտեմբերի 2-ի ժամը 12-ի դրությամբ գտնվել են Ստեփանակերտում»․ ՏԱՍՍ
Քաղաքականություն
16:49, 02 октябрь 2023
ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գհործակալության փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը, և նրանց խնդրի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի աղբյուր Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մերձավոր շրջապատից:

«Երեք նախկին ղեկավարներն էլ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի (Երևանի ժամանակով 12:00) դրությամբ գտնվում են Ստեփանակերտում, հիմա ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ», - ասել է աղբյուրը։

Ըստ ՏԱՍՍ-ի, այդ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չկա։

Ստեփանակերտում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավար Սամվել Շահրամանյանը։ Ինչպես հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը, նա մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում մինչև ռազմական գործողությունների և գազի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ավարտը։

Թարգմանությունը՝ azatutyun.am