Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի ստատուտի վավերացումը որևէ օգուտ չի կարող բերել ՀՀ-ին՝ բացի վերահաս վտանգներից. ՊՈՒ-ն դեմ է քվեարկելու. Մամիջանյան

Հռոմի ստատուտի վավերացումը որևէ օգուտ չի կարող բերել ՀՀ-ին՝ բացի վերահաս վտանգներից. ՊՈՒ-ն դեմ է քվեարկելու. Մամիջանյան
Քաղաքականություն
13:16, 03 октябрь 2023
«Հռոմի ստատուտի ինքնին քննարկումը հակասում է ՀՀ սահմանադրությանը՝ մեկ, այն որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանի Հանրապետությանը՝ երկրորդ, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նույնիսկ չեն էլ ստորագրել այն: Եվ երրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրներից ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը չեն վավերացրել կամ ստորագրել այդ ստատուտը: Այդ վավերացումը որևէ օգուտ Հայաստանին բերել չի կարող՝ բացի վերահաս վտանգներից, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հռոմի ստատուտի վավերացման մասին հարցի քվեարկությունից առաջ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: