Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի ստատուտի վավերացումը մենք սկսել ենք 2-3 ամիս առաջ․ ԱԺ նախագահը՝ ՌԴ նախագահի վերաբերյալ կայացված որոշման մասին

Հռոմի ստատուտի վավերացումը մենք սկսել ենք 2-3 ամիս առաջ՝ մինչև Հաագայի դատարանի այս  որոշումը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահին ձերբակալելու որոշմանը։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է այդ համաձայնագրին միանալը։ 

«Դժվար եմ պատկերացնում, ենթադրենք, համաժողով լինի, ուր տարբեր երկրների նախագահներ են մասնակցում, ինչպիսի գործողություն պետք է անի երկիրը»,- հավելեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, եթե ՌԴ նախագահը համաժողովի շրջանակներում գա Հայաստան։