Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արձանագրենք՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկում ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը միտված նախագծին. Հայկ Կոնջորյան

«Հռոմի ստատուտը բազմիցս ենք ասել, որ միտված է հավելյալ լծակներով օժտելու ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, ՀՀ ինքնիշխանության պաշտպանության մեր գործիքակազմերին, որպես պետություն: Պետք է արձանագրել, որ, կրկնում եմ, ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միտված Հռոմի ստատուտի քվեարկությանը ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու: Ես խնդրում եմ սա արձանագրել այսօրվա և ապագայի համար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իհարկե կողմ է քվեարկելու այս նախագծին»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հռոմի ստատուտի վավերացման մասին հարցի քվեարկությունից առաջ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: