Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանն ԱԽ քարտուղար կնշանակվի

Արարատ Միրզոյանն ԱԽ քարտուղար կնշանակվի
Քաղաքականություն
22:15, 22 июль 2021
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը, կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։ Factor TV-ն տեղեկացել է, որ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։ Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։

Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։ 

Նշվում է, որ Միրզոյանին նաև այլ պաշտոններ են առաջարկվել, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, սակայն նա հրաժարվել է։ 



Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։