Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանը ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը
Պաշտոնական
16:28, 26 апрель 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը: