Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի ներկայացուցիչը՝ Երևանի հետ Փարիզի ռազմատեխնիկական համագործակցության մասին

Ալիևի ներկայացուցիչը՝ Երևանի հետ Փարիզի ռազմատեխնիկական համագործակցության մասին
Քաղաքականություն
12:15, 06 октябрь 2023
Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի հանդեպ՝ որպես նույնիսկ պոտենցիալ միջնորդի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսօր հավասար է զրոյի, ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովն ընդգծել է, որ հայկական շահերի անձնվեր պաշտպանությանը Փարիզի մարտահրավերի վերջին վկայությունը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի վերջերս հայտարարած որոշումն է՝ Երևանի հետ Փարիզի ռազմատեխնիկական համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու մասին՝ ներառյալ իր դե ֆակտո դաշնակցին սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների մեկնարկը։ 

«Ֆրանսիայի այդպիսի անխոհեմ քայլը ոչ միայն ժխտում է նրա՝ որպես «խաղաղարարի» անզուսպ հավակնությունները, այլև տարածաշրջանը բերում է ռազմական առճակատման նոր վտանգավոր մակարդակի՝ Հայաստանին դրդելով նոր մահաբեր սադրանքների և նոր ագրեսիայի Ադրբեջանի դեմ»,- եզրափակել է նախագահի ներկայացուցիչը