Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Միջազգային
12:56, 27 апрель 2023
Այսօր առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերը։ 

Այդ երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը հանդիպման մանրամասները դեռ չի հրապարակել։

Կեսօրին մոտ սկսվել է Կոլոնայի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ավարտին նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասում, և Բաքվից հետո նա կայցելի Երևան ու Թբիլիսի։