Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմսում ահաբեկչական գործողության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմսում ահաբեկչական գործողության կապակցությամբ
Քաղաքականություն
19:55, 06 октябрь 2023
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

«Խորապես վշտացած ենք Հոմսում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից, որը հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան և բազմաթիվ վիրավորների: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», – ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հոմսի Ռազմական ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 116-ի, վիրավորվել է 120 մարդ: Զոհերի թվում կա 30 քաղաքացիական անձ։

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ առնվազն 89 մարդ զոհվել է, 277 – ը ՝ վիրավորվել: Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել այդ հարձակումը:
Սիրիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ահաբեկչության զոհերի հիշատակին: