Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն. Ալեն Սիմոնյանը` Ռուսաստանին

Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն. Ալեն Սիմոնյանը` Ռուսաստանին
Քաղաքականություն
14:16, 25 октябрь 2023
Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել», – ասաց նա:

Ըստ Սիմոնյանի` Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս: «Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», – նշեց ԱԺ նախագահը` անդրադառնալով ռուսական առաջին ալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը, որում սուր քննադատության է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ iravaban.net