Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործողությունները, որոնք իրեն թույլ է տալիս Ադրբեջանը, սադրիչ բնույթ են կրում, և դրանք զուգորդվում են նաև հակառակ հայտարարություններով. Ալեն Սիմոնյան

Գործողությունները, որոնք իրեն թույլ է տալիս Ադրբեջանը, սադրիչ բնույթ են կրում, և դրանք զուգորդվում են նաև հակառակ հայտարարություններով. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
12:39, 09 ноябрь 2021
«Գործողությունները, որոնք իրեն թույլ է տալիս Ադրբեջանը, սադրիչ բնույթ են կրում, և դրանք զուգորդվում են նաև հակառակ հայտարարություններով։ Մենք այստեղ պետք է նայենք, թե մեր երկրի շահը որն է, մեր ժողովրդի շահը որն է։ Մեզ պետք է իրավիճակ, որտեղ մենք կկարողանանք Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ քննարկել և շարունակել Արցախի հարցով այն քննարկումները, որոնք որ ընդհատվել են»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Իսկ Ադրբեջանի վարքագիծը Ալեն Սիմոնյանը բնութագրում է րոպեական ոգևորությամբ պայմանավորված։ 

Լրագրողի այն դիտարկմանը, որ մենք խոսում ենք խաղաղությունից, նրանք կրակում են, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այսինքն՝ որ մենք խոսենք պատերազմից, նրանք չե՞ն կրակելու։ Մեր պատասխանն ադեկվատ է, և մենք չպետք է պատերազմ հրահրենք, որովհետև մենք երբևիցե դա չենք արել, նույնիսկ արցախյան առաջին պատերազմից հետո»։

Հիշեցնենք, որ երեկ Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, որոնցից մեկը զոհվել է, երեքը վիրավորվել են։