Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը

Քննարկվել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը
Քաղաքականություն
22:45, 26 октябрь 2023
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։․ ասվում է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: