Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, իսկ հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է․ Տարոն Չախոյան

Հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, իսկ հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը  ժողովրդավարությունն է․ Տարոն Չախոյան
Քաղաքականություն
19:23, 02 ноябрь 2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․

«ԱԱԾ-ի կողմից բացահայտված նախապատրաստվող ահաբեկչական ակտը հեղաշրջման հերթական փորձն էր։  Քանզի ահաբեկչությունը բռնության ու սպառնալիքի գործադրմամբ քաղաքական, գաղափարական նպատակներին հասնելու միջոց է։ Բնականաբար սա ոչ թե օրվա իշխանությունների, այլ Հայաստան պետության դեմ նախապատրաստվող հարձակում էր։

Նմանօրինակ մի խմբակ էլ գործեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն այն ժամանակվա իշխանությունների առնվազն հանցավոր անգործության պարագայում ունեցանք անդառնալի հետևանքներ։ 

Բնականաբար եթե լիներ 1999 թվականը, այս գործն էլ կորակեին «ուչաստկովի» մակարդակի ու ամեն բան կանեին հետքերը թաքցնելու համար։ Բայց այսօր ավելի քան ակնհայտ է, թե որտեղից է փչում  նախապատրաստվող  «Հյուսիսային տերևաթափ» կոչվող ահաբեկչական ակտի քամին։

Բացահայտած «Հյուսիսային տերևաթափ» կոչվող ահաբեկչական ակտի պատվիրատուների մոտ սակայն բացակայում է գիտակցությունը, որ հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, իսկ հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը  ժողովրդավարությունն է»