Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Սիմոնյանը կարողանում է լավ հարաբերություններ կառուցել. միակ խնդիրը լինելու է ընդդիմության կառուցողական դաշտ գալը. Գևորգ Պապոյան

Քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպելու տեսանկյունից պարոն Սիմոնյանի անձնային հատկանիշերը՝ հարաբերություններ կառուցելու բարձր և լավ կարողությունը վստահաբար ընդդիմության որոշակի կառուցողական դիրքորոշման պարագայում հնարավորություն կտա մեզ հասնելու խորհրդարանի ներսում բավականին արդյունավետ աշխատանքի կազմակերպման. «Այստեղ միակ խնդիրը լինելու է ընդդիմության կառուցողական դաշտ գալը»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նա հավելեց, որ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ և նրա անձնային հատկանիշների շնորհիվ գտնելու ենք նոր գործընկերներ, բարեկամներ, համախոհներ տարբեր երկրների խորհրդարաններում: