Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում Ալեն Սիմոնյանին. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը: Այժմ քննարկվում է ԱԺ նախագահի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանին:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուն Մխիթար Զաքարյանն է:

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրվում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: