Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում այսօր կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում

Բաքվում այսօր կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում
Քաղաքականություն
11:11, 27 ноябрь 2023
Այսօր Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Յաշար Գյուլերն արդեն Բաքվում է։

Նախարարները կքննարկեն երեք երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ զորավարժությունների անցկացումը և այլ հարցեր։

Այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարին Կարս քաղաքում։