Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է վարչապետ Ջասթին Տրյուդոյ­ի հետ, Մելանի Ջոլիի կազմակերպած տոնական ընդունելության ժամանակ

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է վարչապետ Ջասթին Տրյուդոյ­ի հետ, Մելանի Ջոլիի կազմակերպած տոնական ընդունելության ժամանակ
Քաղաքականություն
22:53, 08 декабрь 2023
Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը X-ի իր բլոգում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյ­ի հետ, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի կազմակերպած տոնական ընդունելության ժամանակ։

«Պատիվ է հանդիպել մեծարգո Ջասթին Տրյուդոյ­ի հետ տոնական ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Մելանի Ջոլին
և հայտնել Հայաստանի երախտագիտությունը մեր երկրների և ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող հարաբերությունների համար»,- գրել է դեսպանը։