Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումով». Կանադայի ԱԳ նախարար

«Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումով». Կանադայի ԱԳ նախարար
Միջազգային
15:42, 03 декабрь 2021
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Կանադայի համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:

«Հանդիպել եմ ԵԱՀԿ-ում իմ հայ գործընկերոջ հետ: Ես հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին և ևս մեկ անգամ նշեցի, որ Կանադան խորապես անհանգստացած է վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումով, որը հանգեցրել է հայկական զորքերի կորուստների»,- գրել է Մելանի Ժոլին:

Սյուզի Սիրականյան