Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով․ Կանադայի ԱԳՆ

Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով․ Կանադայի ԱԳՆ
Միջազգային
00:44, 15 май 2021
Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն թվիթերյան իր էջում գրել է

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը: