Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ

Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ
Քաղաքականություն
12:38, 29 май 2021
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.

«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ