Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ․ ԱՄՆ-ը պետք է սառեցնի Ադրբեջանին հատկացվող ողջ ռազմական օգնությունը․ Ջեքի Սփիեր

Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ․ ԱՄՆ-ը պետք է սառեցնի Ադրբեջանին հատկացվող ողջ ռազմական օգնությունը․ Ջեքի Սփիեր
Միջազգային
13:45, 28 май 2021
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը արձագանքել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից 6 հայ զինվորականների գերեվարմանը ՝ կոչ անելով սառեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին հատկացվող ողջ ռազմական օգնությունը։ Այս մասին ամերիկացի կոնգրեսականը գրել է թվիթերի իր էջում։

«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղությամբ ու դիվանագիտությամբ, այլ միայն բռնություն գործադրումով։ ԱՄՆ-ը պետք է սառեցնի  Ադրբեջանին հատկացվող ողջ ռազմական օգնությունը»,- հայտարարել է Սփիերը: